ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ Նախարարը ղջունել է հյուրերին և հայտնել պատրաստակամություն՝ շարունակել Համաշխարհային բանկի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ առկա համագործակցությունը։ Համաշխարհային բանկի և ՏԿԵՆ-ի համագործակցության պորտֆեյլը բավական մեծ է, համատեղ մեծ թվով ծրագրեր են իրականացնում։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ջրային ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ պլանավորված «Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը»։