Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։ Հիշեցնենք, ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ՊՆ զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը վթարի է ենթարկվել․ կա 4 զոհ և վիրավորներ: