Ադրբեջանական ընդդիմադիր սեգմենգտը գրում է, որ մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը: «Այս հարցի լուծման մեջ էական նշանակություն է ունեցել Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ Ջեյհուն Շադլինսկին»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախից ՀՀ տեղափոխման ընթացքում ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետից առեւանգվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան: Այս ամիսների ընթացքում նա և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պահվում են Բաքվի բանտում: