ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Աբովյանի Ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է «Ազատազէն» ՀԿ 5 անդամների: "Նրանց անհիմն ձերբակալել են ու զրկել ազատությունից:Առհասարակ այս օրերին իրավապահ ողջ համակարգն ակնհայտ ապօրինի գործընթացների մեջ է, ինչի հետևանքը նաև ձերբակալված/կալանավորված բազմաթիվ քաղաքացիներն են:Թե ուր է տանում իշխանության այս անօրինական գործողությունների շարքն ու ինչ նպատակի է ծառայում, արդեն բոլորին է պարզ, բայց այս շղթան պետք է կոտրել",- գրել է պատգամավորը: