Հունվարի 16-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին: Ինչպես հայտնում է Ազատությունը, Ղազախստանը հունվարի 1-ից ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն ու Նազարբաեւը քննարկելու են միջազգային մարտահրավերները, այդ թվում՝ Աֆղանստանի խնդիրը, հարցերը, որոնք քննարկվելու են Անվտանգության խորհրդում Ղազախստանի նախագահության ընթացքում: