Ապրիլի 16-ին, համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նախապես հաստատված պլանի, մեկնարկել են ադրբեջանական բանակի լայնամասշտաբ զորավարժությունները: Երկրի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զորավարժությունների նպատակն է ստուգել զինված ուժերի մարտունակությունը: Զորավարժություններին մասնակցում է շուրջ 30 հազար զինծառայող, ավելի քան 250 միավոր զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 200 հրետանահրթիռային կայանք, 25 ռազմական օդանավ և ուղղաթիռ: Նշվում է, որ այդ ընթացքում բանակային ստորաբաժանումները վարժանքներ կանցկացնեն բարդ ռելիեֆի պայմաններում մարտական գործողությունների ծավալման ուղղությամբ: