Ռուս–վրացական համագործակցության բացակայությունն ահաբեկչության դեմ պայքարում խոչընդոտում է ՌԴ–ին` դյուրացնելու վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։ Այդ մասին հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական կենտրոնի ավագ գիտաշխատակից Կոնստանտին Տասիցը։«Ահաբեկչական վտանգը հավասարապես վերաբերվում է ՌԴ–ին ու Վրաստանին, քանի որ մենք ունենք մեկ ընդհանուր տարածաշրջան` Կովկասը։ Ահաբեկչությունն այն խաթարող գործոնն է, որը թույլ չի տալիս ազատակացնել վիզային ռեժիմը ՌԴ–ի ու Վրաստանի միջև»,–նշել է նա։Ռուսաստանցիներն այժմ կարող են այցելել Վրաստան առանց վիզաների, իսկ Վրաստանի քաղաքացիները ՌԴ այցելելու համար պետք է վիզա ստանան: