14.07.2025
Չավուշօղլու. Թուրքիան դեմ է Իրաքյան Քրդստանի անկախությանը
23.08.2017
Չավուշօղլու. Թուրքիան դեմ է Իրաքյան Քրդստանի անկախությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իրաքի մայրաքաղաք Բաղդադ այցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան այսուհետ ևս հանդես կգա Իրաքի տարածքային ամբողջականության պաշտպանի դերում և կշարունակի պայքարել այդ երկրի տարածքում «Իսլամական պետություն» և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումների զինյալների դեմ: «ՔԱԿ-ն էլ ԻՊ-ի պես ահաբեկչական կառույց է: Մենք ցանկանում ենք ավելի ընդլայնել Իրաքի հետ մեր համագործակցությունը հակաահաբեկչական պայքարի շրջանակում», - նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ իրաքցի իր գործընկեր Իբրահիմ ալ Ջաֆարիի հետ հանդիպման ընթացքում շեշտելով, որ Թուրքիան Իրաքի կողքին է տարածքային ամբողջականության պահպանման հարցում: Չավուշօղլուն նաև քննադատել է Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին՝ անկախության հանրաքվե նախաձեռնելու համար: «Բազմիցս կրկնել ենք՝ դա մեծ սխալ է: Մենք կողմ ենք, որ Էրբիլի (Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքը) և Բաղդադի միջև բոլոր խնդիրները լուծվեն առանց երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու», - ասել է Չավուշօղլուն՝ պահանջելով Իրաքյան Քուրդիստանից չեղարկել սեպտեմբերին սպասվող հանրաքվեն: