14.07.2025
ՌԴ-ն հորդորում է կողմերին զսպվածության. Զախարովան՝ ԵԱՀԿ դիտարկման ժամանակ միջադեպի մասին
31.08.2017
ՌԴ-ն հորդորում է կողմերին զսպվածության. Զախարովան՝ ԵԱՀԿ դիտարկման ժամանակ միջադեպի մասին

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացքում հակառակորդի կողմից կրակահերթի մասով իրենց կարծիքը պետք է հայտնեն փորձագետները՝ տեղում ուսումնասիրելով միջադեպի բոլոր մանրամասները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հիշեցնենք, Ադրբեջանի Զինված ուժերն այսօր կրակ են բացել ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ: Դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ: Զախարովայի խոսքով, սրացումների կամ բարդ իրավիճակների ժամանակ Ռուսաստանը միշտ հորդորում է կողմերին կշռադատված մոտեցման, որի նպատակն է ոչ թե իրավիճակի էլ ավելի սրումը, այլ ուղղություն դեպի քաղաքական կարգավորում: Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ կրակոցները դադարել են, ինչը հնարավորություն է տվել ԵԱՀԿ դիտորդական առաքելությանն իրականացնել դիտարկումը: