Իրանի և Իրաքի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել իրանական տարածքում՝ Իրաքյան Քրդստանի սահմանի մոտ։ Իրանցի զինվորականների խոսքով՝ երկրի արևմտյան սահմանին անցկացված զորավարժություններին մասնակցել են երկու երկրների զրահատանկային, հրետանային և ավիացիոն ստորաբաժանումները։«Իրանն ու Իրաքն ունեն ընդհանուր թշնամիներ և պետք է ապահովեն իրենց սահմանների անվտանգությունը սպառնալիքներից»,-հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի ցամաքային ուժերի հրամանատար Մուհամմադ Պակպուրը։Իրաքյան Քրդստանում հայտնել են, որ զորավարժություններն անցկացվել են սահմանից 250 մետր հեռավորության վրա։Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացումից հետո Իրանը Իրաքի կառավարության խնդրանքով փակել էր Իրաքյան Քրդստանի հետ սահմանը։