Գերմանիան շարունակում է հանդես գալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Միխաէլ Կինդսգրաբը: «Գերմանիան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», — պատասխանելով ղարաբաղյան հիմնախնդրում Բերլինի դիրքորոշման մասին հարցին ասել է դեսպանը. գրում է rusarminfo-ն: Կինդսգրաբը նաև նշել է, որ պաշտոնական Բերլինը ցանկանում է տեսնել բանակցային գործընթացի շարունակություն: