23.07.2025
Փախստականների թիվն աճել է. Վրաստանին կարող են զրկել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից. DW
28.03.2018
Փախստականների թիվն աճել է. Վրաստանին կարող են զրկել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից. DW

Վրաստանը, որի քաղաքացիները 2017-ի մարտի 28-ից առանց մուտքի արտոնագրի Եվրամիության շենգեն գոտում մնալու իրավունք ունեն, կարող են զրկվել այդ հնրավարությունից: Ինչպես գրում է գրում է Deutsche Welle-ն, այդ իրավունքի տրամադրումից մեկ տար անց ԵՄ անդամ որոշ երկրներ, մասնավորապես Գերմանիան ու Շվեդիան, խոսում են Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հնարավոր կասեցման մասին: Նշվում է, որ պատճառը Շենգենի գոտու երկրներում վրացիների կատարած հանցագործությունների, ինչպես նաև ներգաղթյալների քանակի աճն է: Ըստ փախստականների հարցերով զբաղվող եվրոպական գործակալության, ԵՄ երկրները 2018-ի հունվարին 1859 հայտ են ստացել Վրաստանի քաղաքացիներից փախստական կարգավիճակ ստանալու համար, ինչը կրկնակի անգամ ավելի է, քան 2017-ի հունվարին: Հայտերի կեսը՝ 745-ը, ներկայացվել է հունվարին Գերմանիայում: Ստաղեծված իրավիճակը խիստ մտահեգել է Վրաստանի իշխանություններն: Նրանք խոստանում են ամեն հնարավորն անել խախտումները կասեցնելու համար: Այս տարվա փետրվարից երկրում իրազեկման արշավ է սկսվել առանց մուտքի արտոնագրի ռեժիմի կանոնների մասին: Վրաստանի քաղաքացիների համար նույնիսկ բջջային հավելված են մշակել, որը հաշվում է, թե որքան օր կա Շենգենի գոտում մնալու համար: Թբիլիսին նաև մտադիր է պատժամիջոցներ սահմանել ռեժիմը խախտողների համար: Թբիլիսին, համաձայն Ռեադիմիսիայի պայամանգրի, առանց ձգձգելու ընդունում է բոլոր վտարվածներին: Օրինակ, մարտի 21-ին Գերմանիայից 52 վրացի է արտաքսվել: Արտաքսվում են նույնիսկ նրանք, ում երեխաները ծնվել են Գերմանիայում: Մեկ տարի առաջ Եվրամիությունը տրամադրեց Վրաստանին, այնունհետեւ նաև Ուկրաինային ազատ վիզային ռեժիմ՝ ոտքը պահելով «վթարային արգելակի վրա»: Բանն այն է, որ ԵՄ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո, վիզաների ազատականացման տարիներ տեւած գործընթացը կարող է «ջուրն ընկնել», եթե Բրյուսելում գտնեն, որ այդ պետություններից մարդկանց հոսքը ԵՄ գերազանցում է առկա սպասումները: Այսինքն՝ մարդիկ գալիս են, ոչ թե հանգաստանալու, այլ ապրելու և աշխատանք գտնելու հույսով: Այդ դեպքում ԵՄ-ը միանգամից կարող է դադարեցնել ազատ վիզային ռեժիմը և վերադառնալ հին աշխատակարգին: Վերջին մեկ տարում ԵՄ-ից արտաքսել են բազմաթիվ Վրաստանի քաղաքացիներ: Առավել շատ վրաստանցիներ արտաքսել են Գերմանիայից, իսկ ամենաքիչը՝ Սանդինավյան երկրներից: