Այսօր Ադրբեջանը վերածվում է Հարավային Կովկասում տրանսպորտային–լոգիստիկ նախագծերի իրականացման առանցքային օղակներից մեկը։ Այդ մասին հայտարարել է ղազախ փորձագետ Ժումաբեկ Սարաբեկովը։Նրա խոսքով, Բաքուն արդեն կյանքի է կոչել Տրանսկասպյան տարանցիկ միջանցքը, ինչպես նաև շահագործման հանձնել Բաքվի միջազգային առևտրային նավահանգիստը։Ըստ նրա, ավարտին է մոտեցել Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը, որը կապում է Եվրոպան `Կասպյան տարածաշրջանի հետ։ Նա հավելել է, որ Տրանսկասպյանին զուգահեռ Ադրբեջանն իրականացնում է նաև Հյուսիս–Հարավ նախագիծը։