2.07.2025
Սոչիի համաձայնությունը Թեհրանի նիստի արդյունքն է. Խոշռու
19.09.2018
Սոչիի համաձայնությունը Թեհրանի նիստի արդյունքն է. Խոշռու

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ղոլմալի Խոշռուն նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ներկայացուցչի մեղադրանքները Սիրիայում Վաշինգտոնի քաղաքականության կրած պարտությունը քողարկելու փորձ են: Նա ասել է որ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունը Թեհրանի նիստի արդյունքն է: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  նա ասել է, որ Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը վերջին շաբաթներին, այդ թվում և սեպտեմբերի 7-ին Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների վեհաժողովի շրջանակներում տարված դիվանագիտական ջանքերի արդյունքն է: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է. «Սոչիի պայմանավորվածության հիմքում ընկած է Աստանայի գործընթացի ոգին և սկզբունքային ելքը, որի համաձայն շարունակելով ահաբեկիչների դեմ պայքարը, պետք է փորձել կանխել սիրիացի խաղաղ բնակչության կորուստը: Սոչիի պայմանավորվածությունը Սիրիայի տարածքի վրա այդ երկրի կառավարության իշխանության տարածման հող է նախապատրաստում և ինչպես որևէ այլ երկիր դա նաև Սիրիայի անվիճելի իրավունքն է»,- հայտարարել է Խոշռուն: ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ընդգծելով սիրիացի տարհանվածների վերադարձի անհրաժեշտությունը, նշել է, որ դա ազգային երկխոսության և միջսիրիական քաղաքական գործընթացի համար մեկնարկային կարևոր կետ է: