Հայաստանի ազգային տոնին գումարվել է եւս մեկ տոն․ կայացել է Երեւանի ավագանու ընտրությունը, որի արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացել է ընտրողների 81 տոկոս քվեն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ շնորհավորելով ներկաներին Անկախության տոնի առթիվ։ «Սա նշանակում է, որ սին են բոլոր այն պնդումները, որոնք հիշատակում են ինչ-որ ուժերի, որոնք Հայաստանում կարող են հակահեղափոխություն անել։ Հնարավոր չէ, եւ այսօր դա արձանագրվեց ընտրություններով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։