ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության մոտ էին հավավքվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ՝ թույլտվությունների (дозволь) վերջանալու հետ կապված բողոքելու նպատակով: Դիմել ենք ռուսական կողմին՝ նոր քանակություն տրամադրելու համար: Ի դեպ, վարորդները բարձրաձայնեցին իրենց հուզող այլ խնդիր ևս՝ կապված մրցույթի անցկացման հետ, որի առթիվ վաղը կձևավորվի աշխատանքային խումբ և հանդիպման ընթացքում կքննարկենք մանրամասները: Պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո դադարեց բողոքի ակցիան»: