Վաշինգտոնը Թեհրանի կողմից բանակցելու պատրաստակամության նշաններ դեռեւս չի տեսնում, սակայն հույս ունի, որ նա կանի դա։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։Ըստ նրա՝ Իրանի ժողովուրդն ուզում է, որ երկրի իշխանություններն անեն դա։ Նա պնդել է, որ Իրանի հարցում Վաշինգտոնի ջանքերը ժողովրդին պատժելու համար չեն, այլ՝ հակառակը։«Մեր նպատակն է ռեժիմին ստիպել հասկանալ, որ նման վարքագիծը չի համապատասխանում իր երկրի շահերին, եւ պետք է փոխել ուղին»,- ասել է Պոմպեոն։Արձագանքելով այն ակնարկին, թե պատժամիջոցները կազդեն սովորական մարդկանց կյանքի վրա, Պոմպեոն մեղադրել է, թե իրանցի ժողովրդին «վնասում են այաթոլաները, Իրանի ղեկավարությունը եւ Կասեմ Սուլեյմանին»։«Հենց նրանց մեջ է Իրանի խնդիրը։ Դուք դա հասկանում եք, երբ կարդում եք բողոքների մասին։ Հենց ռեժիմն է վնասում իրանցի ժողովրդին, ոչ թե աշխարհն ու ԱՄՆ-ը»,- հայտարարել է նա։