Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարևոր է: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և հարաբերությունների վերականգնումը կարևոր տարրեր են առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար», - գրել է նա։ VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ հայ-թուրքական սահմանին տեղի է ունեցել Ռուբինյանի և Քըլըչի հերթական հանդիպումը։ Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն, Երևանն ու Անկարան քննարկել են Ախուրիկ-Աքյակ երկաթուղային սահմանային անցակետի վերականգնման, ինչպես նաև դիվանագիտական/ծառայողական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրային ընթացակարգերի փոխադարձ դյուրացման հնարավորությունը։