17.06.2025
Ավտորիտարիզմը այսպես է հաստատվում. Ռադիոյի տնօրենի ընտրության և հեղափոխության մասին
30.07.2024
Ավտորիտարիզմը այսպես է հաստատվում. Ռադիոյի տնօրենի ընտրության և հեղափոխության մասին

«Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանն ընտրվել է Հանրային ռադիոյի տնօրեն: Այս դեպքում շնորհավորանքը շռայլություն կլիներ կամ կնույնանար ավտորիտարիզմը ողջունելու հիվանդ ցանկության հետ: Այս մրցույթ կոչվող ֆարսն իշխանության պատժիչ գործողությունն էր, որի նպատակը Հանրային ռադիոյի տնօրինությունից Գարեգին Խումարյանին հնարավորինս հեռու պահելն էր: Բացարձակապես էական չէ՝ ինչ եմ մտածում Գարեգինի հայացքների մասին, այս դեպքում նա պատժվել է, որովհետև հանդգնել է քննադատել Նիկոլ Փաշինյանին: Այսինքն, գնահատման չափանիշը եղել է ոչ թե Խումարյանի մասնագիտական և վարչական գործունեությունը, այլ նրա հայացքները: Ավտորիտսրիզմը այսպես է հաստատվում՝ գռեհիկ միջամտություն ՏԻՄ-երի գործունեությանը, սեփականության վերաբաժանում, տեղեկատվական ռեսուրսների կոնսոլիդացիա: Նման իշխանությունը չի կարող ընտրությունները կեղծելու գայթակղություն չունենալ, որովհետև «մեսիաներին» պարտվել չի կարելի: Սա, իհարկե, չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է մերժի ընտրությունների ճանապարհը. իշխանափոխության ավելի լեգիտիմ ճանապարհ պարզապես չկա: Չպետք է թույլ տանք, որ իշխանությունները ընտրություններ կեղծեն, կեղծելու պարագայում՝ հեղափոխություն իրավունքը լեգիտիմ է: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց