ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՓՄՀՀ պայմանագրի հետ կապված ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը՝ ասելով, որ Մոսկվան անշեղորեն կատարում է պայմանագրի դրույթները, եւ ամերիկյան կողմին դա հայտնի է:Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ կոչ է անում Ռուսաստանին երկու ամսվա ընթացքում վերադառնալ պայմանագրի կատարմանը, այլապես ԱՄՆ-ը կսկսի պայմանագրից դուրս գալու գործընթացը։ Նրա խոսքով, 60 օրվա ընթացքում ԱՄՆ-ը չի արտադրի, փորձարկի եւ տեղակայի հրթիռներ, որոնք հակասում են ՓՄՀՀՊ-ին։