26.06.2025
Զանգանե. Իրանը պետք է բացառվի ՕՊԵԿ-ի` նավթի արտադրման նվազեցման քաղաքականությունից
06.12.2018
Զանգանե. Իրանը պետք է բացառվի ՕՊԵԿ-ի` նավթի արտադրման նվազեցման քաղաքականությունից

ԻԻՀ-ի նավթի նախարար Բիժա Նամդար Զանգանեն հայտարարել է, որ նավթի շուկայի կայունացման հարցում Իրանը շարունակ աջակցել է ՕՊԵԿ-ին, սակայն քանի դեռ շրջափակումների է ենթարկվում, ապաև արտադրության հետ կապված ոչ մի համաձայնության մաս չի կազմելու: ՕՊԵԿ-ի 175-րդ նստաշրջանին մասակցելու համար Իրանի նավթի նախարար Բիժա Նամդար Զանգանեն մեկնել է Վիեննա: Վիեննայում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Զանգանեն ասել է նաև, որ բազում առաջարկներ են շրջանառվում կապված նավթի արտադրության ծավալների նվազեցման հետ, սակայն Իրանը պետք է բացառվի այդ կարգի որոշումներից: ԱՄՆ-ի կողմից ՕՊԵԿ-ի անդամակցության հայտ ներկայացվելու մասին Զանգանեն նշել է. «ՕՊԵԿ-ը անկախ կազմակերպություն է: Այն ԱՄՆ-ի էներգետիկային նախարարության բաժին չէ, որ Վաշինգտոնից հրահանգներ ստանա»: