Թուրքիայի պաշտոնատար անձինք հայտնաբերել են սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության եւս մեկ կարեւոր մասնակցի, որը դաժան սպանության կազմակերպման ընթացքում գործել է որպես «ցրիչ»՝ Ստամբուլի եւ Էր Ռիադի միջեւ. այս մասին գրում է Hürriyet-ի մեկնաբան Աբդուլկադիր Սելվին։Նրա պնդմամբ՝ Ահմեդ Աբդուլ Ալ Մուզաինին Ստամբուլում թագավորության հյուպատոսությունում աշխատել է որպես «Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայության պետ»։ Սելվին այդ մարդուն անվանում է «Խաշոգջիի սպանության հետ կապված իրադարձությունների կենտրոնական դեմք»։