ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ մեկօրյա այց կկատարի Մոսկվա: Այս մասին հայտնել է Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը: Ավելի վաղ այցի մասին իր մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի օրը և այլ մանրամասներ կհաղորդվեն հաջորդիվ: