Ղարաբաղյան հարցի լուծումը դեռևս շատ հեռու է: Հակամարտությունը սառեցվել է: Պետք է նշել է, որ Մինսկի խմբի համանախագահներին այսպիսի իրավիճակը ձեռնտու է, քանի որ բոլորը զգուշանում են հակամարտության թեժացման կրկնությունից: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Իվանով: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ ներհայաստանյան քաղաքականության առանցքային թեման: Ըստ նրա, ցանկացած հայ քաղաքական գործիչ Ղարաբաղի հարցում զիջումը համարում է քաղաքական մահ:Նա հավելել է, որ ավելի լավ է դիվանագետները խոսեն, քան մարդիկ մահանան: