ԱՄՆ-ն Իրանից պահանջում է «իրեն որպես նորմալ երկիր պահել», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:ԱՄՆ-ն միակողմանի կարգով դուրս էր եկել Իրանի հետ միջուկային գործարքից եւ կրկին սահմանել 2015 թվականին չեղարկված պատժամիջոցները:«Մենք պատժամիջոցների քաղաքականությունն այնքան կշարունակենք, մինչեւ Իրանը չսկսի իրեն որպես նորմալ երկիր պահել»,- ասել է Պոմպեոն՝ ելույթ ունենալով CERAWeek համաժողովում: