ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում հայտարարել է նախագահի նկատմամբ «հարասմենթի» մասին: Նրա խոսքով՝ ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության մասին գործի հետաքննությունը «նախագահական հարասմենթ» է:Նա նաեւ հավելել է, որ «վհուկների որսը» կավարտվի, երբ կսկսվի նախկին նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ հետաքննությունը: