ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Իրանը չի ցանկացել ընդունել Իրան այցելելու եւ «հենց Իրանի ժողովրդի հետ խոսելու» իր առաջարկությունը։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում: Իրան այցելելու գաղափարը Պոմպեոն հնչեցրել էր հարցազրույցներից մեկում։ Նրա խոսքով՝ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը մշտապես գալիս է ԱՄՆ, որտեղ «ազատ խոսելու իրավունքից է օգտվում»։