Պայմանագրային զինծառայող, կ-ստ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նախօրեին նա վիրավորվել է հակառակորդի կրակից»,- գրել է նա: Նշենք, որ նախօրեին պաշտպանության նախարարությունը վիրավոր զինծառայողի մասին տեղեկատվություն չէր հաղորդել: Երեկ ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել: