Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով: Այդ մասին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին: «Այդ գործով արդեն մարդիկ են ձերբակալված, բայց մենք առայժմ հետաքննության սկզբնական փուլում ենք»,-նշել է նա: Ըստ նրա, «այսօրվա դրությամբ բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ»: Ուկրաինական ինքնաթիռը, որում եղել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։