Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը չեն ծրագրում հանդիպել սիրիական Իդլիբում իրավիճակի սրման ֆոնին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ եթե նախագահները դա անհրաժեշտ համարեն [կհանդիպեն], այմժմ նրանք նման որոշում չեն կայացրել: VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին օրերին մի շարք բախումներ են արձանագրվել թուրքական և սիրիական զորքերի միջև: Նախագահ Բաշար Ասադի զորքերը շարունակում են պայքարը գրոհայինների դեմ Իդլիբ նահանգում, Անկարան կտրուկ դեմ է սիրիական զորքերի առաջխաղացմանը: