14.07.2025
Պետդեպ. Ադրբեջանում ընտրություններն անցել են խախտումներով
12.02.2020
Պետդեպ. Ադրբեջանում ընտրություններն անցել են խախտումներով

Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են առանց իրական մրցակցության և լուրջ ընտրախախտումներով: Դրանց թվում են լցոնումները, խմբակային քվեարկությունն ու քվեաթերթիկների հաշվարկի ոչ բավարար վիճակը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրտագուսը: Նախօրեին, Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը քննադատել էր Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները՝շեշտելով ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր: Դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որտեղ մեջբերում է ԵԱՀԿ դիտորդների բացասական գնահատականը: ԵԱՀԿ-ի դիտորդներն արձանագրել են, որ քվեարկությունը չի համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը ցույց տվեց, որ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ: Բաքուն պարտավոր է շուտափույթ հետաքննել դրանք և իրագործել միջազգային համայնքի կողմից նախկինում և այժմ տրված բոլոր հանձնարարականները», - նշված էր դեսպանատան տարածած հայտարարության մեջ: