«5-րդ շարասյուն» պետք է փնտրել ոչ թե ընդդիմության շարքերում, այլ իշխանական թիմում: Այդ մասին հայտարարել է Մուսավաթ կուսակցության ղեկավար Արիֆ Գաջիլին՝մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունը, ով ընդդիմությանը մեղադրել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն՝ երկրի ապակայունացման համար օգտագործելու մեջ: Նա նշել է, որ աշխարհի առաջնորդները դրական կոչերով են հանդես գալիս՝հասարակությունները համախմբելու համար:Ըստ նրա, Ալիևը սպառնում է ու երկրում ներքին թշնամիներ է փնտրում: Նա հավելել է, որ իրականում թշնամիներ պետք է փնտրել իշխանության վերին օղակներում ու անհիմն է մեղադրել դեմոկրատական ընդդիմությանը: