Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հարություն Մաշադյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արա Մանուկյանը փոխադրվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազ Անուշ Մարգարյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին: Աննա Հակոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արայիկ Բրուտյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Աշոտ Խաչատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Լիանա Մարկոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Կարեն Այվազյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Նարեկ Ավետիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Հրաչյա Ասատրյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: Դավիթ Մարգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: Տիգրան Վարդանյանը նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Արմեն Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Հայկանուշ Ավալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Գագիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Նաղդալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Վասիլ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Նելլի Բադալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տավուշի մարզի դատախազության դատախազ Գևորգ Հակոբյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Տավուշի մարզի դատախազի տեղակալ Վահե Գրիգորյանը փոխադրվել է նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Արման Նիկողոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Արամ Ավագյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Ֆրունզե Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գայանե Աղաջանյանը փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Դավիթ Թովմասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Հրաչյա Թորոսյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Կարեն Կարապետյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազ Արամ Ամիրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Քրիստինե Կակոյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազի պաշտոնին: Գեղամ Ներսիսյանը նշանակվել է Արարատի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի դատախազության դատախազի պաշտոնից: