Ազգային ժողովի այսօրվա նիստը ընդհատվեց ծեծկռտուքով: Ամբիոնի մոտ ելույթ էր ունենում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից նրան ուղղված ինչ-որ բաներ էր ասում: Մարուքյանն արձագանքեց .«Ես ձեզ համար հոպար չեմ», ապա հարցրեց՝ «ի՞նչը կցխես» ու գնաց դեպի Միքայելյանը: Մինչ մյուս պատգամավորները կհասնեին, Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը հարձակվեցին միմյանց վրա հարվածներով: Այնուհետ վրա հասան այլ պատգամավորներ ու տևական ժամանակ չէին կարողանում իրարից բաժանել այս երկուսին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որ ողջ ընթացքում հանդարտության կոչ էր անում, ընդմիջեց նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: