23.07.2025
Փրկարար ծառայությունը հայտնում է փակ և դժվարանցանելի ավտոճանապարհների մասին
29.11.2024
Փրկարար ծառայությունը հայտնում է փակ և դժվարանցանելի ավտոճանապարհների մասին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, «Զանգեր» կոչվող հատվածում, Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, Գյումրի-Անիպեմզա, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Մարալիկի տարածաշրջանների և Սևանի ՃՈ հենակետից Դիլիջանի թունել ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գորիս քաղաքում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: