Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհի հատվածում, հայտնել է ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը: "Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման եւ անվտանգ երթեւեկություն ապահովելու անհնարինության պատճառով Վլադիկավկազ-Լարս հատվածում արգելվել է ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը ՌԴ - ից դուրս գալու ուղղությամբ Մոսկվայի ժամանակով ժամը 08:20-ից մինչեւ հատուկ կարգադրություն չլինի", - ասված է հաղորդագրության մեջ: Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։