Հայաստանում դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 586 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 157349 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 581386 վերջին մեկ օրում` 2610 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 15257 պացիենտ. մեկ օրում նվազել է 287-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 138669 անձ` վերջին մեկ օրում 854 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 2752 է: