14.06.2025
Արտաքին հետախուզական ծառայությունը նոր լիազորություններ կստանա պետական գաղտնիքի ոլորտում
15.11.2024
Արտաքին հետախուզական ծառայությունը նոր լիազորություններ կստանա պետական գաղտնիքի ոլորտում

Կառավարությունը նոյեմբերի 15-ի նիստում հավանություն է տվել օրենքի նախագծի, որը զգալիորեն ընդլայնում է երկրի Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) լիազորությունները։ Փաստաթղթի համաձայն՝ գերատեսչությունը իրավունք կստանա թույլտվություն տալ պետական գաղտնիքին հասանելիություն ունենալու, ինչպես նաև անցկացնել օպերատիվ-հետախուզական և ստուգողական միջոցառումներ՝ գաղտնի տեղեկատվության օգտագործման կարգի խախտման կասկածների դեպքում։ Մինչ այժմ այս գործառույթները մտնում էին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) իրավասության մեջ։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նորամուծությունն ուղղված է «ԱԱԾ-ի և Արտաքին հետախուզական ծառայության միջև լիազորությունների հստակ տարանջատմանը և պետական գաղտնիքին հասանելիության հետ կապված հարցերում տարընկալումների բացառմանը»։