2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ժնևում կայացած Միջխորհրդարանական միության 151-րդ Ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը: Քննարկումների ընթացքում խոսնակները ողջունել են Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացված միջոցառումները: Խոսնակները կարևորել են կառուցողական երկխոսության շարունակման անհրաժեշտությունը և հայտնել իրենց պատրաստակամությունը՝ խորհրդարանական մակարդակով աջակցելու վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացմանը: