14.06.2025
ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ ռազմավարական ծրագրերի գործում
14.11.2024
ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ ռազմավարական ծրագրերի գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկայային: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղություններով: Թերեզա Չեվինսկայան նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ Կառավարության առաջնահերթությունների և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում: Այս համատեքստում կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման և այլ ծրագրերի կյանքի կոչումը: Մտքեր են փոխանակվել հետագա նախագծերի իրականացման հնարավորությունների, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ հարցերի շուրջ: