2021 թվականի երկրորդ կեսին Հայաստանի տնտեսության վերականգնման տեմպերը կպահպանվեն, տարվա արդյունքներով տնտեսական աճը կկազմի 6,5 տոկոս: Այս մասին ասված է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Նաթան Փորթերի տարածած հայտարարության մեջ։ «2022 թվականին Հայաստանում կանխատեսվում է 4,5 տոկոս տնտեսական աճ», - ասվում է հայտարարության մեջ: Ընդ որում, նշվում է, որ Հայաստանը միայն կշահի կառավարության ծրագրով նախատեսված ֆիսկալ եւ կառուցվածքային բարեփոխումներից։