ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ դիվանագիտական աստիճաններ շնորհելու վերաբերյալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Հասմիկ Կարապետի Տոլմաջյանին Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Գագիկի Ավագյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Արշակ Կիրակոսի Մանուկյանին Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս»,-նշված է հրամանագրում: