29.07.2025
Կրեմլում հերքել են Ղարաբաղում «Իսկանդերների» կիրառման մասին լուրերը
02.04.2021
Կրեմլում հերքել են Ղարաբաղում «Իսկանդերների» կիրառման մասին լուրերը

«Իսկանդեր» հրթիռային համալիրները չեն կիրառվել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ընթացքում, եւ դա հաստատվել է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ոչ, որքան ես հասկանում եմ, դա նոր տեղեկատվություն է։ Ինձ հայտնի չէ, արդյոք դա զեկուցում էին զինվորականների գծով, արդյոք մեր զինվորականները դրա մասին ինչ-որ մանրամասն տեղեկություններ ունեն։ Դա, իհարկե, ավելի շատ իրենց իրավասությունն է», - ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե հայտնի է արդյոք նախագահին ղարաբաղյան հակամարտության գոտում "Իսկանդեր" հրթիռի ռուսական բեկորի հայտնաբերման մասին ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մասին: «Դուք հիշում եք «Իսկանդերի» հետ կապված պատմությունը, որ նրանք չեն կիրառվել հակամարտության ժամանակ: դա հաստատվել է», - ասել է Պեսկովը: