Երևանի մետրոպոլիտենում ավարտվել են ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները։Այս մասին հայտնում է մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում պարբերական շահարկումերի առիթ դարձած՝ Երևանի մետրոպոլիտենի ռուսերեն լեզվով ցուցանակների հանվելու վերաբերյալ ստահոդ տեղեկությունները: «Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի հանձնարարականով, բոլոր կայարաններում թարմացվում էին գեոլոկացիոն ցուցանակները»,- գրել է նա՝ հրապարակելով լուսակար «Բարեկամություն» կայարանից: