Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, որպեսզի աջակցենք Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։ Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Եվ մենք նաեւ կքննարկենք կարգավորման գործընթացը, որը նաեւ ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն աջակցում է միջնորդությանը՝ որպես վստահության միջոցների ամրապնդման գործողություններ», - նշել է նա: Իր հերթին Լավրովը նշել է, որ հուսով է, որ միջոցառումների շրջանակներում Ռուսաստանում գլխավոր քարտուղարի հետ կկարողանան մանրամասն կարծիքներ փոխանակել հակամարտությունների վերաբերյալ հարցերի բլոկի շուրջ, որոնց կարգավորման աջակցությամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն: «Նկատի ունեմ նաև Անդրկովկասի վերաբերյալ ներուկրաինական, ղարաբաղյան, Մերձդնեստրի, ժնևյան քննարկումները։ Ինչպես մեզ մոտ ասում են՝ աշխատելու բան կա»,- ընդգծել է Լավրովը։