ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։ «Այսօր օրենքով սահմանված կարգով նշանակվել է ԲԴԽ նախագահի ընտրություն, որի արդյունքում ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը՝ 7 կողմ ձայներով»,-նշված է հաղորդագրության մեջ։