Արարատի և Կոտայքի մարզերով անցնող Գառնի-Լանջազատ ավտոճանապարհը հիմնանորոգվում է։ Ինչպես հայտնում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Գառնու տաճար, Խոր վիրապ, Դվինի հնավայր և Ազատի ջրամբար տանող 18 կմ ճանապարհահատվածի բարեկարգումը մոտ 2 միլիարդ դրամ կարժենա։