Այսօր՝ Արցախի Անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը, «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Եռաբլուր: «1991թ-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդն «այո» ասաց անկախացմանը՝ Խորհրդային Միությունից: Համաժողովրդական քվեարկությունն անցկացվեց Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի պայմաններում: Քվեարկության օրը Ստեփանակերտի և մյուս հայկական բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվեցին 10 հայեր, քաղաքում կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերում էր նկուղներում, փակ էին դպրոցներն ու մանկապարտեզները» «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջ