Լոս Անջելեսի Dolby թատրոնում օրերս կայացել է Armenian Music Video Awards մրցանակաբաշխությունը, որն ԱՄՆ-ում համախմբել էր հայկական շոուբիզնեսի ամենավառ ու անվանի ներկայացուցիչներին։ Այս տարի առաջին անգամ մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաեւ ժողովրդական երգերի հայտնի ու սիրված կատարող Մոնիկա Նազարյանը, որը մրցանակ է ստացել իր հեղինակային «Քանի կամ» երգի համար։ Ժողովրդական երգչուհին արժանացել է նաեւ հանդիսատեսի բուռն արձագանքին ու ծափահարություններին: Մոնիկա Նազարյանը բեմում է ավելի քան տասը տարի։ Իր գործունեության ընթացքում երգչուհին հանդես է եկել ոչ միայն հայրենիքում, այլեւ հայկական ժողովրդական երգարվեստը բարձրացրել ու բարձրացնում է աշխարհի տարբեր հարթակներում։ Armenian Music Video Awards-ը մասշտաբային մրցանակաբաշխություն է, որի նպատակն է արտիստներին պարգեւատրել իրենց ամենադիտված ու սիրված երգերի ու տեսահոլովակների համար։