17.06.2025
Լարված իրավիճակ Երևանի «Գումի» շուկայում. մսավաճառներին բերման են ենթարկում
13.12.2024
Լարված իրավիճակ Երևանի «Գումի» շուկայում. մսավաճառներին բերման են ենթարկում

Երևանի «Գումի» շուկայում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Ոստիկանները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ շուկայում են և փորձում են առգրավել մսավաճառների միսը` հիմնավորելով , որ այն վաճառվում է նորմերի խախտումներով, բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։  Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա:  Մսավաճառներից մեկն ասաց, որ իր իրենից առգրավել են ամբողջ միսը ու տարել այրելու։ Մյուսն էլ հավելեց, որ ինքն ապրում է Շիրակի մարզում, այնտեղ մորթ իրականացնելու պայմաններ չունեն։ Առևտրական տղամարդկանցից մեկը նույնիսկ ինքնահրկիզման փորձ արեց։ «Ավելի լավ ա` ինձ վառեմ, քան էս միսն իմ ձեռքից տանեն»,-ասաց նա։ Երբ ոստիկանները սկսեցին մոտենալ մսավաճառների խանութներին, բախումներ սկսվեցին ոստիկանների և քաղաքացիների միջև։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել մսավաճառներին։ ՍԱՏՄ ներկայացուցիչը նշեց՝ ՀՀ տարածքում վերահսկողություն է իրականացվում իրացվող մսի նկատմամբ, զգուշացրել են քաղաքացիներին, ցավում են, որ չեն պահպանել կանոնները։ Նշենք, որ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ՀՀ–ում ուժի մեջ է 2023թ–ի դեկտեմբերի 6-ից։ Արդեն 1 տարի է` մեր երկրում արգելված է ոչ սպանդանոցում մորթված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։